-
25.01.2019|
11:51
Երևանի քաղաքապետարանը 378 մլն դրամով գնել է 9 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա: Իհարկե, սա հիանալի քայլ է, բայց մի փոքր թանկ չէ՞: Սրանք էլ հո տոնածառ չե՞ն, որ ճոխության գիրկն ընկնենք, աղբի մեքենաներ են:
-
24.01.2019|
19:30
Չինաստանի բացառիկ կին ձեռներեցների վարկանշային աղյուսակն է հրապարակել Forbes China ամսագիրը: Ըստ այդ ցուցակի` առաջին երեք տեղերը զբաղեցրել են չինական CITIC Bank Corporation Limited-ի տնօրենների խորհրդի նախագահը, Hang Seng Bank Limited- ի գլխավոր գործադիր տնօրենը և Yum China Holdings Inc-ի գլխավոր գործադիր տնօրենը:
-
24.01.2019|
13:04
Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության:
-
20.01.2019|
16:53
Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ՝ կապված ռուսական գազը Հայաստան տարանցման պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի հետ, կավարտվեն առաջիկա երկու շաբաթներին` լրագրողներին հայտնել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան:
-
20.01.2019|
16:51
Վանաձորի առաջին ատյանի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲ ընկերության միջնորդությունը և ընկերության հաշիվների նկատմամբ կալանքը վերացրել է՝ հաշվի առնելով, որ կատարվել են «Կ-արաստ» ընկերության նկատմամբ ունեցած 2 միլիոն 162 հազար դրամի ֆինանսական պարտավորությունները։
-
19.01.2019|
13:39
Հայաստանում սկսել են նվազել բեզնին գները: Բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է: Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420 դրամով:
-
19.01.2019|
13:33
«Հրապարակը» գրում է. ««Գազի սակագինը գոնե մեկ տարվա կտրվածքով չի փոփոխվելու։ «Գազպրոմ Արմենիայի» հետ ընթացող բանակցությունները հնարավոր է երկար տևեն, բայց գնի սուբսիդավորումը տեղի է ունենալու գազի կորուստների, նրանց շահույթների հաշվին, ինչը, եթե անկեղծ, փոքր չէ», - ասաց կառավարության մեր աղբյուրը:
-
18.01.2019|
02:22
Խոսքը մեզանում «արտադրված», արտերկիր «փախչող» մակերևութային ահռելի ջրային ռեսուրսը ոռոգման համակարգում ներառելու, այդ ջրի օգնությամբ գյուղական համայնքներում խմելու ջրի փակված աղբյուրները բացելու և հարակից մի շարք խնդիրներ մեր գիտնականների մշակումներով լուծելու և դրանց խոչնդոտող համակարգված, կոռուպցիոն դրսևորումների մասին է:
-
18.01.2019|
01:22
Մեկ շաբաթից ավելի Հայաստանի կառավարությունը բանակցում է «Գազպրոմ Արմենիայի» հետ՝ օրակարգում ունենալով հունվարի 1-ից սահմանին թանկացած ռուսական գազի հարցը։
-
15.01.2019|
03:58
2006-ին սիրիահայ Ալբեր Մահշիկյանը Փավստոս Բուզանդի 13-21 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքում 130 քմ մակերեսով բնակարան ունենալու համար շինարարական ընկերությանը վճարել է 28 մլն 500 հազար դրամ։ Սակայն այսօր նրա իրավահաջորդներին պարտադրում են վերստին գնել արդեն իսկ գնված բնակարանը, այս անգամ` 75 հազար դոլարով։